Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանը խոր արմատներ ունեցող սփյուռք չունի, բայց ունի սփյուռքի հարցերի գծով գործուն պետական կառույց

Ադրբեջանը խոր արմատներ ունեցող սփյուռք չունի, բայց ունի սփյուռքի հարցերի գծով գործուն պետական կառույց
22.07.2025 | 18:53

Ռուսաստանում Ադրբեջանի ազդեցությունը հենց այնպես չի ավելացել։ Ալիևը տարբեր լծակներով հետևողականորեն աշխատել է ազդեցիկ լոբինգ ձևավորելու հարցում։ Գրեթե համոզված եմ, որ նույն աշխատանքը տարել է նաև այլ երկրներում, եվրոպական տարբեր կառույցներում, Միացյալ Նահանգներում։ Ի՞նչ է արել Հայաստանն այդ ուղղությամբ, բացարձակ ոչինչ, այն դեպքում, երբ հայերի գոնե երկու-երրորդը, ամենահամեստ հաշվարկներով, ապրում է հայրենիքից դուրս։ Խոսքը մասնավոր դրսևորումներին չի վերաբերում և ոչ էլ միջմշակութային կապերի ձևավորմանն ու ամրապնդմանը։ Խոսքը վերաբերում է շահերի և ճնշման քաղաքական լծակների ձևավորմանը։ Ադրբեջանը խորը արմատներ ունեցող սփյուռք չունի, բայց ունի սփյուռքի հարցերի գծով գործուն պետական կառույց, Հայաստանը ունի այդ եզակի ռեսուրսը, բայց չունի այն կապիտալիզացնող գործուն պետական կառույց։ Խոսքը ֆորմալ կառույցին չի վերաբերում։ Ժամանակին կար Սփյուռքի նախարարություն, բայց այն այդպես էլ գործուն կառույցի չվերածվեց։ Ժողովրդական լեզվով ասած` եղած-չեղած մի հաշիվ էր։

Երբ Ադրբեջանը նպատակաուղղված պետական մոտեցում է հանդես բերում երկրից դուրս գտնվող հայրենակիցներից քաղաքական ազդեցության լծակներ ձևավորելու հարցում, իսկ Հայաստանի հեծանվորդը հայտարարում է, թե ես հայկական սփյուռքի ղեկավարը չեմ, և թող ակնկալիքներ չունենան ինձանից, Հայաստանի քաղաքական հեռանկարի մասին խոսակցությունները բարդ և խճճված մեր տարածաշրջանում դառնում են աննպատակահարմար։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ